Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբն ավելացրել է կապիտալը 3850 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացել է 3850 մլն դրամով, ինչի արդյունքում բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմում է 12 347,3 մլն դրամ:

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին /. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, սույն որոշումը կայացվել է բանկի միակ բաժնետիրոջ` «Գազպրոմբանկ» ԲԲԸ 2009թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ:
Վերջինս Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակում է և Արևելյան ու կենտրոնական Եվրոպայի բանկերի ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն ներառված է ռուսական խոշորագույն Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես 100%-անոց դուստր բանկ: Բանկը VISA International և MasterCard International վճարային համակարգերի սկզբունքային անդամ է: 2007 թ.-ից էքվայրինգի գծով «ArCa» վճարային համակարգի անդամ է դարձել:

2007 թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա անցկացրեց, որը նույնպես գնվեց Գազպրոմբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասն աճեց մինչև 94,15%-ի:

2008 թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց մնացած 5,85 տոկոսը Ռայֆայզենբանկից և այժմ բանկի 100-տոկոսանոց սեփականտերն է:

Բանկի հրապարակած բալանսային տվյալներով՝ 2009 թ.-ի սեպտեմբերին «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ ակտիվները կազմել են 32,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 22 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 10,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 8,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 20,1 մլրդ դրամ, պարտավորությունները բանկի հաճախորդների հանդեպ՝ 19,2 մլրդ դրամ: 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին մաքուր շահույթը կազմել է շուրջ 151,8 մլն դրամ:

Ներկայումս բանկը 15 մասնաճյուղ ունի, որից 6-ը Երևանում և 9-ը մարզերում: ($1- 377,32 դրամ). -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img