Արարատբանկի պարտատոմսերը կցուցակվեն NASDAQ OMX Armeniа բորսայում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. 2010 թվականի հունվարի 12-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության արժեկտրոնային անվանական պարտատոմսերի երրորդ թողարկումը ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում:

Այս մասին ԱՌԿԱ գործակալությանը հայտնեցին բորսայի մամուլի ծառայությունից։ Այս թողարկումն ընդգրկում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով և 10% տարեկան եկամտաբերությամբ 25,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառեն ARBKB3 բորսայական հապավմամբ:

Արարատբանկի բանկի երկրորդ թողարկման կորպորատիվ պարտատոմսերը ևս ընդգրկված են եղել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում և մարվել են 2009թվականի դեկտեմբերի 24-ին, իսկ ընկերության սովորական անվանական բաժնետոմսերը ներկայումս թույլատրված են բորսայական առևտրին (ARBK):

2009 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 7.75 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ակտիվների գումարը գերազանցել է 29 մլրդ ՀՀ դրամը: Բանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում: Արարատբանկի բաժնետոմսերի 74%-ից ավելին ներկայում պատկանում է վառելանյութերի մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում գործունեություն ծավալող «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ 25%-ը` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img