Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը 2009թ.-ի դեկտեմբերին նվազել է 1,6%-ով

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը 2009 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, նվազել է 1,6 տոկոսով (դեկտեմբերի 1-ից 29-ը)՝ սպառողական շուկայում 2 տոկոս գնաճի դեպքում։

Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ընթացիկ տարվա դեկտեմբերին, 2008 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի աճը կազմել է համապատասխանաբար 6,5 և 23,7 տոկոս։

2008 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում սպառողական գների 5,2 տոկոս աճն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 1,2 տոկոս աճով։
2009 թվականի դեկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 380,7 դրամ՝ մեկ դոլարի դիմաց, ինչը 23,7 տոկոսով գերազանցել է 2008 թվականի դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img