Nasdaq OMX Արմենիա բորսայում ԱՄն դոլարով արժույթի առևտրի ծավալը դեկտեմբերին 148,1 մլն դոլար է կազմել

12.01.2010 18:59
Nasdaq OMX Արմենիա բորսայում ԱՄն դոլարով արժույթի առևտրի ծավալը դեկտեմբերին 148,1 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Nasdaq OMX Արմենիա բորսայում ԱՄն դոլարով արժույթի առևտրի ընդհանուր ծավալը 2009 թ.-ի դեկտեմբերին 148,1 մլն դոլար է կազմել կամ 55,9 մլրդ դրամ` դրամային համարժեքով։

Nasdaq OMX Արմենիա բորսայի ամփոփիչ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` այդ ցուցանիշն ավելացել է 88,1 տոկոսով՝ 2009 թ.-ի նոյեմբերի ցուցանիշի համեմատ, այսինքն՝ 69,3 մլն դոլարով կամ 25,4 մլրդ դրամով։ Ընդ որում 2009 թ.-ի դեկտեմբերին գործարքների ընդհանուր քանակը 2009 թ.-ի նոյեմբերի համեմատ ավելացել է 726-ով՝ կազմելով 1320 գործարք ամսվա արդյունքներով։

Անցյալ տարվա դեկտեմբերին Nasdaq OMX Արմենիա բորսայում գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է դեկտեմբերի 30-ին 24,1 մլն դոլարի ծավալով, իսկ նվազագույնը՝ դեկտեմբերի 11-ին 375 հազար դոլարի չափով։
Nasdaq OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում եվրոյով չի գրացվել ոչ մի գործարք։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
2009 թ.-ի դեկտեմեբրի արդյունքներով Nasdaq OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, ըստ գործարքների, 377,37 դրամ է կազմել մեկ դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև