ՀՀ տնտեսությունում բանկերի սպառողական վարկերը 2009 թ. նոյեմբերի վերջին 134,8 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ռեզիդենտ տնտեսության մեջ առևտրային բանկերի կողմից կատարված սպառողական վարկերը նոյեմբերի ավարտին կազմել են 134,8 մլրդ դրամ:

Այս տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում, որը տրամադրվել է «ԱՌԿԱ «գործակալությանը:

Բանկերի ընդհանուր վարկային ներդրումների ամենամեծ մասը բաժին է ընկնում առևտրի ոլորտին՝ 22,3%: Տվյալ ոլորտին բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են 150,3 մլրդ դրամ (0,1 տոկոս աճ անցյալ ամսվա ցուցանիշի համեմատ):

Մեծությամբ երկրորդ մասը բաժին է ընկնում սպառողական վարկերին՝ 20 տոկոս մասնաբաժնով, որոնք հոկտեմբերի համեմատ ավելացել են 0,8 տոկոսով և կրճատվել 22,8 տոկոսով՝ տարեսկզբի համեմատ: Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում 84,1 մլրդ դրամ են կազմել՝ հոկտեմբերի համեմատ ավելանալով 0,5 տոկոսով:

Միևնույն ժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերությանն են ուղղել 126,5 մլրդ դրամ (4,1% աճ՝ հոկտեմբերի համեմատ): Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը նոյեմբերի վերջին 42,5 մլրդ դրամ է կազմել՝ կրճատվելով 0,6%-ով, իսկ շինարարության ոլորտինը՝ 50,8 մլրդ դրամ (անկում՝ 0,4 տոկոսով):

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում 2009 թ.-ի նոյեմբերի վերջին 673,1 մլրդ դրամ են կազմել՝ հոկտեմբերի ցուցանիշի համեմատ ավելանալով 0,6% տոկոսով կամ 4,3 մլրդ դրամով:

Ընթացիկ տարվա սկզբի համեմատ առևտրային բանկերի վարկային ներդրումներն ավելացել են 8,9 տոկոսով կամ 55,3 մլրդ դրամով: ($1 – 378,14 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img