Արարատբանկի մասնաճյուղը կկրի «Իզմիրլյան հիմնադրամի» նախագահի անունը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի «Ամիրյան» մասնաճյուղը այսուհետ կկոչվի շվեյցարական «Իզմիրլյան հիմնադրամի» նախագահի անունով, ասվում է բանկի պաշտոնական կայքում:

Տեղեկատվության համաձայն՝ այս որոշմանն Արարատբանկի ղեկավարությունը հանգել է շվեյցարական «Իզմիրլյան հիմնադրամի» և անձամբ նրա նախագահ Տիգրան Իզմիրլյանի հետ վերջին երկու տարիներին կայացած արդյունավետ համագործակցության արդյունքում:

Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն այս կապակցությամբ հայտարարել է, որ դրանով Արարատբանկի ղեկավարությունն իր հարգանքն է ցուցաբերել շվեյցարահայ Տիգրան Իզմիրլյանի և Իզմիրլյան ընտանիքի ազգանպաստ գործունեության հանդեպ:

2007 թվականի հունիսին Արարատբանկը շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամի հետ կնքեց 4 միլիոն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման պայմանագիր, որի 2 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվեց Իզմիրլյան հիմնադրամի կողմից: Կնքված պայմանագիրը մեծապես նպաստեց Հայաստանում բիզնեսի վարկավորման ծրագրերի իրականացմանը:

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ի անդամ: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img