Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են իրենք ձևավորել իրենց վարկային քարտերի դիզայնը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի հաճախորդները այսուհետ կարող են իրենք ձևավորել իրենց վարկային քարտերի դիզայնը, ասվում է բանկի պաշտոնական կայքում:

Կոնվերս Բանկի ինտերնետային կայքում տեղադրված է «Քարտապանի անհատական ձևավորման քարտ» հղումը, որը բանկի հաճախորդներին հնարավորություն կտա պատվիրել VISA CLASSIC պլաստիկ քարտեր անձնական ձևավորմամբ: Բանկի այս նախաձեռնությունը Անդրկովկասի տարածքում աննախադեպ ակցիա է:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

Կոնվերս Բանկն այժմ ունի 25 մասնաճյուղ, որոնցից 12-ը գործում են մայրաքաղաքում:

Այժմ բանկը տրամադրում է VISA (Electron, Classic, Business, Gold, GIFT, MINI) համակարգի և ArCa Classic վճարային քարտեր (1 դոլարը- 377,61 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img