Դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX-ում կազմել է 377 դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում գրանցված գործարքների համաձայն, 2010 թվականի հունվարի 15-ին կրճատվել է 0,29 կետով հունվարի 14-ին կայացած առուվաճառքի նախորդ ցուցանիշի համեմատ՝ կազմելով 377 դրամ մեկ դոլարի դիմաց։

«ԱՌԿԱ» գործակալությանը ֆոնդային բորսայի կողմից տրամադրած տվյալների համաձայն, այսօր իրականացվել է 3,45 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 35 գործարքի արդյունքներով (դրամով՝ 1,3 մլրդ դրամ)։

Միաժամանակ, NASDAQ OMX Հայաստան ֆոնդային բորսայում եվրոյի գործարք հունվարի 15-ին չի իրականացվել։ Հունվարի 15-ի միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը 377,36 դրամ, մեկ եվրոն՝ 543,85 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img