Արարատբանկը և ՎԶԵԲ-ը կհամաֆինանսավորեն խոշոր բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական «Արարատբանկ» ԲԲԸ-ն և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 4 մլն դոլար արժողությամբ խոշոր բիզնեսի վարկավորման ծրագրի համաֆինանսավորման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել։

Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնեց վարչության նախագահ, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, վարկային միջոցներ կտրամադրվեն խոշոր հայկական ընկերություններին 7 տարի ժամկետով՝ ներկայում վարկավորման շուկայում գործող հնգամյա ծրագրի փոխարեն։

Միաժամանակ, նրա խոսքերով, վարկի նվազագույն չափը կկազմի 400 հազար դոլար։ Վարկի դրույքները կկազմեն տարեկան շուրջ 11-14 տոկոս՝ ռիսկի մակարդակից, ինչպես նաև վարկի սպասարկման սուբյեկտի հնարավորություններից ելնելով։

Օսիպյանը նշեց, որ Արարատբանկն ունենալով խոշոր հաճախորդներ՝ դժվարանում էր նրանց լայնածավալ ֆինանսավորում տրամադրելու հարցում։

«Տվյալ ծրագրի իրականացումը թույլ կտա ոչ միայն լուծել ֆինանսավորման հարցը, այլ նաև աշխատանքի կարևոր տարր կդառնա, քանի որ բանկը ձեռք է բերում սինդիկացված ծառայությունների տրամադրման տեխնոլոգիաներ»,- ասաց բանկիրը՝ հավելելով, որ բանկն ու ՎԶԵԲ-ը հավասար կկիսեն տրամադրվող վարկային միջոցների ռիսկերը։

Ինչպես նշեց բանկի ղեկավարը, արդեն կատարվել են շուկայի ուսումնասիրություններ և պահանջարկի գնահատում, մասնավորապես, որոշվել է, որ վարկ չի տրամադրվի ոգելից խմիչքի և զենքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, իսկ հիմնական շեշտադրումը կարվի թեթև և սննդի արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության ոլորտի ձեռնարկությունների վրա։

Միաժամանակ Օսիպյանն ընդգծեց, որ սա բանկի կողմից Հայաստանի խոշոր բիզնեսի համատեղ վարկավորման միայն առաջին փուլն է, որը հաջող իրականացման դեպքում կարող է շարունակվել և ընդլայնվել։

Իր հերթին, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը (Valeriu Razlog) նշեց, որ տեղական ընկերությունների համատեղ ֆինանսավորման ծրագրերի իրագործման տվյալ վարկային գծի տրամադրումը թույլ կտա բանկին ոչ միայն լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, այլ նաև համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալ։

«Տեխնիկական բանկը թույլ կտա բանկին ճիշտ գնահատել երկարաժամկետ հեռանկարի ռիսկերը, ինչը նոր դրական գործոն կդառնա բանկի համար հաճախորդների հետ տարվող աշխատանքում»,- ասաց Ռազլոգը։

Տվյալ համաձայնագիրը վերջին երկու տարիների ընթացքում Արարատբանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության արդեն հինգերորդ ծրագիրն է։ Համագործակցության շրջանակներում ՎԶԵԲ-ն ավելի վաղ հայկական բանկին 5 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար, ինչպես նաև 1 մլն դոլար՝ առևտրի խթանման ծրագրի համար, որը հետագայում ընդլայնվել է ևս մեկ միլիոն դոլարով։ Բացի այդ, ՎԶԵԲ-ին է պատկանում Արարատբանկի կապիտալի 25% + 1 բաժնեմասը։

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում:

Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ի անդամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img