Հայաստանը ճգնաժամից դուրս է եկել նվազագույն կորուստներով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն իր օրինակով իսկապես ապացուցեց, որ ճգնաժամը հանգեցնում է տնտեսության ամրապնդման՝ կարողանալով նվազագույն կորուստներով դուրս գալ ճգնաժամից և 2010-2011 թթ.-ին աշխատանքի համար լավ հիմք դնել, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Մենք մտավախություն ունեինք, որ 2009 թվականն ավելի դժվար և ծանր կլինի, սակայն ավարտեցինք այն նորմալ ցուցանիշներով, և որ ամենակարևորն է՝ ուղղություններից ոչ մեկում մենք «չկոտրեցինք ողնաշարը», ավելին՝ շատ ոլորտներում ճգնաժամը ստիպեց կատարելագործել մրցունակության մեխանիզմները, գնալ արդիականացման և օպտիմալացման, նոր տեխնոլոգիաների ներդրման», – ասաց Ղազարյանը:

Ձեռներեցի կարծիքով՝ հետագա տարիներին Հայաստանը կզարգանա ավելի արդյունավետ տեմպերով, քանի որ տեղական ձեռներեցությունը դիմակայել է այս փորձությանը:

«Կրճատվեցին եկամուտները, շրջանառությունը, դժվար էր, սակայն մենք դուրս եկանք այդ իրավիճակից ավելի ուժեղ և ավելի մրցունակ», – ասաց Ղազարյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել տնտեսության և արդյունաբերության զարգացման հայեցակարգ:
Նրա խոսքերով՝ նման հայեցակարգի առկայությունը թույլ կտա տեղական և օտարերկրյա կապիտալին հասկանալ երկրում ներդրումներ կատարելու առաջնահերթությունները:

Միաժամանակ, ինչպես կարծում է փորձագետը, 2010 թ.-ին առաջին հերթին պետք է շարունակվեն մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ տարածաշրջանում մրցակցությանը դիմակայելու, արտադրողականությունը բարձրացնելու, նոր ուղղություններ որոնելու համար, որտեղ Հայաստանը հարևան երկրների համեմատ կարող է ավելի իրական արդյունքներ ապահովել:

«Կարծում եմ, որ Հայաստանի համար լավ իմաստով փորձություն կդառնա նաև հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը, քանի որ թուրքական կապիտալի հետ մեկտեղ մենք ստանում ենք 70 միլիոնանոց շուկայում աշխատելու հնարավորություն և լրացուցիչ ազդակ՝ մրցունակության բարձրացման համար», – ասաց Ղազարյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img