Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2009թ.-ի վերջին գերազանցել է 52 մլրդ դրամը

18.01.2010 17:19
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2009թ.-ի վերջին գերազանցել է 52 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2009թ.-ի սկզբի համեմատ աճել է 68 տոկոսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով ավելի քան 52 մլրդ դրամ:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը երկուշաբթի հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից: Հաղորդագրության համաձայն, վարկավորման ուղղությամբ Բանկի արդյունավետ գործունեությունը չի սահմանափակվում միայն պորտֆելի աճով:

«Բանկը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը` բացահայտել հաճախորդների պահանջմունքները և դրան համապատասխան առաջարկել բանկային ծառայություններ, իրականացրել է մշտական աշխատանք պոտենցիալ վարկառուների հնարավորությունների ճիշտ գնահատման և արդեն առկա վարկառուների հետ համակողմանի համագործակցության ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դրա արդյունքում ապահովվել է Բանկի վարկային պորտֆելի բարձր որակ. 31.12.09թ. դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը:

Այսպիսով, 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0.17 %-ը: Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 89%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք տարվա ընթացքում աճել են 75%-ով և կազմել 44 մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 84 %-ը:

Չնայած այն հանգամանքին, որ «Ամերիաբանկ»-ը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների վարկավորմանը Բանկը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում` առաջարկելով վարկերի լայն տեսականի, և արդյունքում ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը 2009 թվականին աճել են 35%-ով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

Հրապարակված տվյալների համաձայն, 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվերը 93 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 71,7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 21,3 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 18,2 մլրդ դրամ (առաջին տեսը բանկային համակարգում: -ԱՌԿԱ) Հաշվետու ժամանակահատվածում հաճախորդների հանդեպ ընդհանուր պարտավորությունները 62,2 մլրդ դրամ են կազմել, իսկ մաքուր շահույթը 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին՝ 1064,6 մլն դրամ: ($1-377, 36 դրամ): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև