Հայաստանում 2010 թ. արդյունքներով տնտեսության աճը 1-2 տոկոս կկազմի. բանկի ղեկավար

19.01.2010 17:36
Հայաստանում 2010 թ. արդյունքներով տնտեսության աճը 1-2 տոկոս կկազմի. բանկի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թ. արդյունքներով տնտեսության աճը 1-2 տոկոս կկազմի, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Ներսես Կարամանուկյանը։

Հայաստանի ՀՆԱ ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2009 թ.-ի հունվար-նոյեմբերին կրճատվել է 16 տոկոսով 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ։

Կարամանուկյանի խոսքերով՝ 2010 թ.-ն ավելի ակտիվ կլինի բոլոր ուղղություններով, հատկապես երկրում վարկավորման գծով։

«Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա կարելի է ասել, որ այն հաղթահարված է, և այդ մասին արդեն խոսելու կարիք չկա։ Առավել ևս, որ մակրոտնտեսական ցուցանիշների առումով ես ՀՆԱ աճ եմ ակնկալում 2010 թ.-ի արդյունքներով»,- ասաց Կարամանուկյանը։

Ընդ որում նա նշեց, որ նախնական կանխատեսումներով՝ 2010 թ. բանկի համար լիովին դրական է լինելու։

Հայաստանի հաստատված պետբյուջեի համաձայն՝ երկրում տնտեսական աճը 2010թ. արդյունքներով ծրագրված է 1,2 տոկոսի չափով։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական տնտեսության անկումը 2009 թ.-ի 11 ամսում 16 տոկոս է կազմել։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր (N 83) է ստացել ՀՀ ԿԲ-ից 2003 թ. փետրվարի 27-ին։ Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍԲԸ-ն (86,82%) և IFC Միջազգային ֆինանսական կորպորացիան (10%), որը բաժնետեր դարձավ 2007 թ.-ի վերջից։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները 122,9 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 96,2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 26,7 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 56,1 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները 81,1 մլրդ դրամ են կազմել, իսկ մաքուր շահույթը 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին՝ 1,5 մլրդ դրամ ($1-377, 27 դրամ): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև