Հայբիզնեսբանկը կունենա մեկ բաժնետեր

19.01.2010 18:25
Հայբիզնեսբանկը կունենա մեկ բաժնետեր

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Chrystie Management-ը մինչև հունվարի վերջ կդառնա Հայբիզնեսբանկի միանձնյա բաժնետերը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը:

Նրա խոսքերով՝ Ուկրպրոմբանկը, որը Հայբիզնեսբանկի բաժնետոմսերի 13,01 տոկոսի սեփականատերն է, առաջարկություն է ներկայացրել իր մասնաբաժինը մեկ այլ բաժնետիրոջ՝ «Chrystie Management-ի միություն» ընկերությանը վաճառելու մասին:

Կիրակոսյանը նշեց, որ ըստ օրենսդրության՝ բաժնետոմսերի մասնաբաժնի գնման առաջնահերթ իրավունքը պատկանում է բաժնետերերին, ինչի կապակցությամբ բանկի բաժնետոմսերի 86,99 տոկոսի սեփականատեր Chrystie Management ընկերությունը ցանկություն է հայտնել ձեռք բերել բաժնետոմսերի մնացած մասը, ինչի կապակցությամբ բանակցություններ են ընթանում դրանց արժեքի շուրջ:

«Կարծում եմ, որ բանակցություններն ու գործարքը կավարտվեն հունվարի ընթացքում», - ասաց Կիրակոսյանը՝ նշելով, որ գործարքի արժեքը դեռ չի հրապարակվում:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006 թ.-ի օգոստոսը՝ «Հայինվեստբանկ») գրանցվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին: 2009 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում Chrystie Management-ին է պատկանել Հայբիզնեսբանկի բաժնետոմսերի 86,99 տոկոսը, իսկ մնացած 13,01 տոկոսի սեփականատերն էր Ուկրպրոմբանկը:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 96,4 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 80,6 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,8 միլիարդ դրամ՝ 13,5 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալի դեպքում, վարկային ներդրումները՝ 55,8 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 49,5 միլիարդ դրամ, իսկ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին հարկերը վճարելուց հետո մաքուր եկամուտը կազմել է 466,9 միլիոն դրամ (1 դոլարը 377,27 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև