ՀՀ ԿԲ-ն գրանցել է Արարատբանկի նոր՝ «Երիտասարդական» մասնաճյուղը

20.01.2010 15:10
ՀՀ ԿԲ-ն գրանցել է Արարատբանկի նոր՝ «Երիտասարդական» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի նոր մասնաճյուղը՝ «Երիտասարդական»:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2010 թ.-ի հունվարի 19-ին նման որոշում է ընդունել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 41,3 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 33,5 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 7,8 միլիարդ դրամ, կանոնադիր կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 16,2 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 25,7 միլիարդ դրամ, իսկ 2009 թ.-ին մաքուր եկամուտը կազմել է 579,9 միլիոն դրամ:

Այսօրվա դրությամբ բանկն ունի 27 մասնաճյուղ (1 դոլարը 377,22 դրամ է):—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև