Հայաստանի տնտեսության 2-3% կանխատեսվող աճն իրատեսական է

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. 2010 թվականին կառավարության կողմից ծրագրված Հայաստանի տնտեսության 2-3% աճն իրատեսական է, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խորհրդարական խմբակցության անդամ, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը։

«Կասկած չկա, որ կառավարության ծրագրած 2-3-տոկոսանոց աճն իրատեսական է»,- ասաց Բոստանջյանը՝ նշելով, որ կանխատեսումներն արվել են տնտեսության արդյունավետության բարձրացման խթանմանն ուղղված միջոցառումները նկատի առնելով։

Նրա խոսքերով՝ 2009 թվականի 17 տոկոսանոց անկումը պետք չէ դիտարկել որպես սարսափելի։ Պատգամավորն ավելացրեց, որ ճգնաժամի հետևանքները ազդեցին Հայաստանի վրա երկրի ոչ մեծ չափերի և սահմանափակ ռեսուրսների պատճառով։
«Հայաստանի պես երկրների համար տնտեսության ոչ միայն անկումը, այլև նրա աճը կարող է շատ կտրուկ լինել»,- ընդգծեց նա։

Բոստանջյանը համաձայն չէ նաև, որ Հայաստանն ԱՊՀ այլ երկրներից ավելի է տուժել ճգնաժամից, քանի որ նման գնահատականները կապված են մեթոդաբանական մոտեցումների հետ, և պետք է նկատի առնել բոլոր գործոնները։

Նա նաև մատնանշեց համաշխարհային տնտեսության դրական միտումները և լոկոմոտիվ-երկրների դուրս գալը ճգնաժամից, ինչն, անկասկած, դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

Մեկնաբանելով ընդդիմադիր տնտեսագետների կանխատեսումները 2010 թվականի 2-3 տոկոսանոց անկման մասին՝ Բոստանջյանն ասաց, որ լինելով ընդդիմություն՝ նրանք պարտավոր են ամեն ինչ ցույց տալ վատ լույսի ներքո։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունում 2009 թվականի հունվար-նոյեմբերին արձանագրվել է 16 տոկոսանոց անկում։ Բյուջեի համաձայն՝ 2010 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը նախատեսված է 1,2 տոկոսի մակարդակում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img