Շահումով խաղերի ու խաղատների կազմակերպիչները 2009թ.-ին ՀՀ պետբյուջե են վճարել 1,2 մլրդ դրամ

25.01.2010 16:25
Շահումով խաղերի ու խաղատների կազմակերպիչները 2009թ.-ին ՀՀ պետբյուջե են վճարել 1,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. 2009թ.-ի ընթացքում շահումով խաղի և խաղատան կազմակերպիչներն օրենքով սահմանված կարգով 1 մլրդ 185 մլն դրամի չափով պետական տուրք են վճարել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարության տվյալներով, գանձված տուրքից 485.0 մլն դրամը` շահումով խաղերի, 300.0 մլն դրամը` խաղատների և 400.0 մլն դրամը եղել է վիճակախաղերի գծով:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 2009 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի 22 և խաղատան կազմակերպման 7 լիցենզիա, միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 42 և խաղատան 10 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել:

Անցած տարվա ընթացքում 36 շահումով խաղի, 2 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 28 շահումով խաղի, 1 խաղատան և 2 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` համապատասխանաբար 15 մլն, 7 մլն 700 հազար և 300 հազար դրամի չափով:

2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 98 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև