Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հաճախորդներին ավելի քան 23 մլն դրամ է փոխհատուցել

25.01.2010 18:16
Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հաճախորդներին ավելի քան 23 մլն դրամ է փոխհատուցել

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը հաջողել է կողմերին հաշտեցնելու միջոցով հաճախորդներին փոխհատուցել ավելի քան 23 մլն դրամ, երկուշաբթի գրասենյակի տարեկան գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Ըստ նրա, 2009թ.-ի ընթացքում ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է շուրջ 400 դիմում՝ ուղղված ֆինանսական համակարգի կազմակերպությունների դեմ, որոնց առնչությամբ գրասենյակի աշխատակիցները մեծ աշխատանք են կատարել հաճախորդների հետ՝ պայմանավորված ոչ միայն դիմումների քննմամբ, այլև նրանց իրավունքների ու շահերի վերաբերյալ մանրամասն խորհրդատվության տրամադրմամբ:

«Շատ դեպքերում մենք բացատրել ենք մեր այցելուներին, որ նրանց հետ կնքած պայմանագրերը լիովին օրինական են և որևէ կերպ իրենց իրավունքները չեն ոտնահարվում»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծամասամբ հաճախորդներն իրենց գրասենյակի մասնագետների հետ համաձայնում էին և հրաժարվում իրենց պահանջներից՝ վստահելով կառույցին ու փորձագետների կարծիքին:
Նշելով, որ գրասենյակ է բերվել շուրջ 60 գրավոր դիմում՝ Սարգսյանն ասաց, որ դրանց 70 տոկոսը լուծում է ստացել հօգուտ հաճախորդի:

«Մեր գործունեության սկզբում, 2009թ.-ի հունվարին, ես խոսում էին ֆինանսական կազմակերպությունների դեմ որոշումներ ընդունելուց խուսափելու սկզբունքին հավատարիմ լինելու մասին, և ես գործում էին ցանկացած փոխզիջումային տարբերակով կողմերին հաշտեցնելու քաղաքականությանը համաձայն, որը կբավարար թե հաճախորդին, թե ֆինանսական կազմակերպությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ 70 տոկոսի դեպքում փոխզիջումային լուծում է գտնվել, և միայն մեկ դեպքում է որոշում ընդունվել մասնակի բավարարման մասին:

Խոսելով անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին՝ Սարգսյանը հատուկ նշեց տարբեր սեմինարներ կազմակերպելը և անցկացնելը հասարակությանը իրազեկելու և կառույցի գործունեության մասին տեղեկացնելու նպատակով, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման համար:

«Բազմաթիվ սեմիներներին մասնակցել ու համապատասխան գիտելիքներ է ստացել շուրջ 400 մասնագետ՝ տարբեր ֆինանսական կազմակերպություններից»,- ասաց նա՝ հայտնելով, որ սեմինարներն անցկացվել են նաև հանրապետության մարզերում:
Ֆինանսական հաշտարարի խոսքերով, տեղեկատվությունը բուհական համակարգին նույնպես փոխանցելու նպատակով տարբեր բուհերի ռեկտորների հետ պայմանավորվածությունների համաձայն, ֆինանսական հաշտարարի գրասենյակում ուսումնական պրակտիկա է անցել 40 ուսանող:

«Բացի այդ, մենք հրատարակել ու ֆինանսական կազմակերպությունների շրջանում տարածել ենք շուրջ 30 հազ տեղեկատվական գրքույկներ մեր գործունեության, գործառույթների, ինչպես նաև հաճախորդների իրավունքների ու շահերի մասին»,- ասաց նա:

Ֆինանսական հաշտարարը շնորհակալագրեր ու «Լավագույն համագործակցություն» վկայագրեր հանձնեց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին, ՎՏԲ-Հայաստան Բանկին, Յունիբանկին, ինչպես նաև «ԻՆԳՈ-Հայաստան» ապահովագրական ընկերությանը, «Էքսպրես-Կրեդիտ» վարկային կազմակերպությանը և «Վալկես» ՍԲԸ գրավատանը:

ԱՊՀ երկրների շրջանում Ֆինանսական համակարգի առաջին օմբուդսմենի գրասենյակը ստեղծվել ու սկսել է գործել Հայաստանում 2009 թ.-ի հունվարի 24-ին «Ֆինանսական օմբուդսմենի մասին» օրենքի համաձայն: ($1 – 377,75 դրամ): --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև