Ռեզիդենտների բանկային վարկերը 2009 թ. IV եռամսյակում ավելացել են 8,2%

27.01.2010 11:32
Ռեզիդենտների բանկային վարկերը 2009 թ. IV եռամսյակում ավելացել են 8,2%

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ /. Հայաստանի բանկային համակարգի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը, այդ թվում նաև դեպոզիտները, ֆակտորինգն ու լիզինգը 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 746,3 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում ավելանալով 56,3 միլիարդ դրամով կամ 8,2 տոկոսով:

Այս մասին տեղեկացվում է 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում հայկական բանկերի գործունեության մասին ՀՀ Կենտրոնական բանկի ամփոփագրում:

Միաժամանակ այդ ժամանակահատվածում վարկավորման ծավալների աճի զգալի տեմպ է գրանցվել ֆինանսական ոլորտում՝ 32,3 տոկոս կամ 11,6 միլիարդ դրամից մինչև 47,4 միլիարդ դրամ, արդյունաբերության ոլորտում՝ 26,3 տոկոս կամ 30,6 միլիարդ դրամից մինչև 147 միլիարդ դրամ, շինարարության ոլորտում՝ 10,7 տոկոս կամ 5,2 միլիարդ դրամից մինչև 54,1 միլիարդ դրամ:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկերի սպառողական վարկավորման ծավալն աճել է 1,8 միլիարդ դրամով կամ 1,3 տոկոսով՝ կազմելով 136,4 միլիարդ դրամ, իսկ գյուղատնտեսության ոլորտում վարկերի ծավալները կրճատվել են 2,3 տոկոսով կամ 1,05 միլիարդ դրամից մինչև 44,2 միլիարդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հիփոթեքային վարկավորման ծավալների ավելացում՝ 0,7 տոկոսով մինչև 84 միլիարդ դրամ:

Վարկավորման կառուցվածքում ընդհանուր վարկավորման պորտֆելում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում արդյունաբերության վարկավորմանը՝ 19,7 տոկոս, առևտրի ոլորտին՝ 19,5 տոկոս, սպառողական վարկավորմանը՝ 18,3 տոկոս:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ բանկերի 2009 թ.-ի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա 2009 թ.-ի չորրորդ եռամսյակի արդյունքներով վարկային ներդրումների գծով առաջատարի եռյակում են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (90,1 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան Բանկը (70 միլիարդ դրամ) և Յունիբանկը (66,6 միլիարդ դրամ):

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ և 391 մասնաճյուղ (1 դոլարը 377,81 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև