Յունիբանկը ներդրել է «Հաղթենք միասին» նոր ավանդատեսակը

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» 2010 թ.-ի հունվարի 26-ից ապրիլի 30-ը իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել «Հաղթենք մասին» նոր ավանդատեսակից:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տեղեկատվության համաձայն՝ այս ավանդը ներդրած հաճախորդների միջև ամռանը կկայանա նվերների խաղարկություն, որի գլխավոր մրցանակը Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի հրավիրատոմսն է: Դեպի Գերմանիա ուղևորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա «Յունիբանկը»:

«Հաղթենք միասին» ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է ՀՀ դրամի դեպքում 11,5%, ԱՄՆ դոլարի և եվրոյի դեպքում, համապատասխանաբար, 9% և 8%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 300 հազար դրամ կամ 1000 դոլար/եվրո: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաև օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 80%-ի չափով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001թ.-ին: Այժմ բանկի բաժնետերերն են «Յունիասթրում Էսեթ Մենեդջմենթ» ԲԲԸ-ն՝ 50 տոկոս մասնաբաժնով, մնացած 50 տոկոսը պատկանում է ՀՀ ռեզիդենտ «Էվաինվեստ» ընկկերությանը:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներկ համաձայն՝ բանկի ակտիվները 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 108,6 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 97 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 11,6 միլիարդ դրամ, բանկի ընդհանուր վարկային ներդրումները կազմել են 66,6 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 87,2 միլիարդ դրամ (երկրորդ տեղը բանկային համակարգում), մաքուր եկամուտը՝ 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 153 միլիոն դրամ:

Այսօր Յունիբանկն ունի 34 մասնաճյուղ (1 դոլարը – 377,83 դրամ է): –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img