Կորպորատիվ պարտատոմսերի բորսային գործարքների ծավալը 2009 թ. կազմել է 10,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերի գծով գործարքների ծավալը կազմել է 10,5 միլիարդ դրամ՝ 2008 թ.-ի 2,2 միլիարդ դրամի փոխարեն, տեղեկացրեց բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Միաժամանակ, նրա խոսքերով, պետական պարտատոմսերի գծով կնքվել է 191 գործարք՝ 2,3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով:

Այսպիսով՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ աճը կազմել է, համապատասխանաբար, 135 և 43 տոկոս:

«2009 թվականը բավականին հաջող էր NASDAQ OMX Արմենիայի համար, գրեթե բոլոր շուկաներում, որտեղ սակարկություններ էին իրականացվում, ծավալների աճ է գրանցվել», – ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև նշեց, որ Հայաստանում հաջողվեց շրջանառության մեջ մտցնել նոր ֆինանսական գործիք՝ ռեպո-գործարքներ: Այդ գործարքների ծավալը դրանց ներմուծման պահից ի վեր (2008 թ.-ի դեկտեմբեր) գերազանցել է 5 միլիարդ դրամը:

Մելիքյանի խոսքերով՝ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում պետք է անկում նկատվեր բոլոր հարթակներում, սակայն դա տեղի չունեցավ:

«Դա պայմանավորված է միայն նրանով, որ Հայաստանը վերջին տարիների ընթացքում զարգացել և իրականացրել է միայն զարգացմանն ուղղված ծրագրեր: Մեզ մոտ ակտիվացումը սկսվեց 2008 թ.-ից, ինչպես նաև գլոբալ ճգնաժամը, որը, իհարկե, ազդեցություն ունեցավ, սակայն միայն զարգացման արագության վրա», – պարզաբանեց նա:

Այս կապակցությամբ գլխավոր տնօրենը նշեց նաև, որ չնայած բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալներն ու քանակությունը կտրուկ կրճատվել է, սակայն կապիտալացումը գրեթե անփոփոխ է մնացել՝ 2008 թ.-ի համեմատ կրճատվելով միայն 2 տոկոսով: «Դա վկայում է այն մասին, որ այդ շուկայի զարգացած չլինելու վրա ազդում է ոչ միայն գլոբալ ֆինանսական ճգնաժամը, այլև այլ գործոններ», – ասաց Մելիքյանը:
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է ($1 – 377,45 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img