ՀՀ բորսայում 2009թ.-ին բաժնետոմսերի առևտրի գումարը 98 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2009թ.-ին բորսային բաժնետոմսերի առևտրի ընդհանուր գումարը ընդամենը 98 մլն դրամ է կազմել՝ 2008թ.-ի համեմատ կրճատվելով 63 տոկոսով, ասաց «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«2009թ.-ին ամենավատ ցուցանիշը գրանցվել է բաժնետոմսերի գծով. այդ հատվածը առավել պասիվն է եղել ընթացիկ տարում»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Սակայն Մելիքյանի խոսքով, հաշվի առնելով գլխավոր ֆինանսական ճգնաժամի շարունակվող ազդեցությունը համեմատաբար դրական զարգացում կարելի է համարել այն, որ շուկայի կապիտալիզացիայի ցուցանիշը 2008թ.-ի համեմատ կրճատվել է ընդամեը 2 տոկոսով և այսօր շուրջ 53 մլրդ դրամ է կազմում:

Գլխավոր տնօրենը նշեց, որ առավել ակտիվ շրջանառությունը բորսայում ունեցել են «Ալմաստ» ՍՊԸ-ի, «Զարգացման հայկական բանկ» ՍՊԸ-ի և «Արարատբանկ» ԲԸ-ի բաժնետոմսերը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է ($1 – 377,45 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img