ՀՀ արժույթի շուկայի գործարքների ընդհանուր ծավալը 2009թ.-ին կազմել է 372,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում կայացած գործարքների ընդհանուր ծավալը 2009 թվականին դրամային արտահայտությամբ կազմել է 372,9 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 10 տոկոսով, ասաց «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը։

«2009 թվականին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով, եվրոյով գործարք չի իրականացվել»,- ասաց նա ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մելիքյանն ավելացրեց նաև, որ դոլարով իրականացրած առուվաճառքի ծավալը կազմել է մոտ 1079 մլն ԱՄՆ դոլար՝ գործնականորեն անփոփոխ մնալով 2008 թվականի համեմատ։

«Այդ ցուցանիշը նվազել է նախորդ տարվա համեմատ 2,4 տոկոսով»,- ասաց նա՝ նշելով, որ դա պայմանավորված է արժույթի փոխարժեքի աճով։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2009 թվականի մարտի 3-ին վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ ԿԲ մասնագետների գնահականներին համապատասխան, 2009 թվականին միջին կշռված փոխարժեքը տատանվել է 360-380 դրամի սահմաններում՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է ($1 – 377,45 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img