Հայկական բանկերը հունվարի 25-29-ը գնել են շուրջ 52,2 մլն դոլար

29.01.2010 18:57
Հայկական բանկերը հունվարի 25-29-ը գնել են շուրջ 52,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ի հունվարի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,2 ԱՄՆ դոլար` 376,89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 47,8 ԱՄՆ դոլար` 378,15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Այս մասին ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացված գործարքների ընդհանուր ծավալը 4,5 ԱՄՆ դոլար է կազմել 377.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Բացի այդ, հունվարի 18-24-ը բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 14 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 26,3 մլն ԱՄՆ դոլար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև