Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010 թվականին կարող է վերաձևավորվել

01.02.2010 12:59
Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010 թվականին կարող է վերաձևավորվել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2010 թ.-ին կարող է վերաձևավորվել իր արտաքին պետական պարտքը, ասել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը ուրբաթ տեղի ունեցած կառավարական ճեպազրույցի ժամանակ:

«Միանգամայն հնարավոր է, որ մենք այս տարի կվերաձևավորենք մեր արտաքին պարտքը: Սակայն վերաձևավորումը չի նշանակում, որ մենք կհայտնվենք ավելի վատ պայմաններում կամ քաղաքական ճնշման տակ», - ասել է նա:

Գաբրիելյանի խոսքերով՝ բազմաթիվ միջազգային ֆինանսական կազմակերպություններ, օրինակ, ԱՄՀ-ն 2009-2010 թթ.-ին ներմուծել են վարկավորման նոր մեխանիզմ, և եթե մինչև 2009 թ.-ը այդ կազմակերպություններն ունեին վարկերի տրամադրման 4-5 մեխանիզմներ, ապա այժմ նրանց թիվը հասել է 10-ի: Բացի այդ, ինչպես պարզաբանել է ՀՀ ԿԲ փոխնախագահը, 2009 թ.-ին միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի մեծամասնությունը հատկացվել են արտակարգ պայմաններում և նպատակաուղղված են եղել տնտեսության կայունացմանը:

«Խոսքը պարտքի ներման մասին չէ: Խոսելով վերաձևավորման մասին՝ ոչ ոք չի ասում, թե հնարավոր է պարտքի ներում, պարզապես կփոխվեն պայմանները: Դա անընդհատ գործընթաց է, և եթե դուք լսեք, որ կառավարությունը վերաձևավորման է գնում, ապա մի դիտարկենք գործընթացը որպես քաղաքական ճնշում: Գործընթացը ընթանում է մշտապես՝ առանց Փարիզի կամ Լոնդոնի ակումբների մասնակցության: Մենք մոտ չենք այդ ակումբներին, և մեզ դեռ չի սպառնում այդ ակումբների մեջ ընդգրկվելը», - նշել է Գաբրիելյանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն իր հերթին տեղեկացրել է, որ ըստ պետական պարտքի կայունության ցուցանիշների, որոնք հաշվարկված են տնտեսական տարբեր աճի սցենարներով, Հայաստանն ի վիճակի է սպասարկել իր արտաքին պարտավորություններն առանց որևէ դժվարության:

«Օրինակ, կան երկրներ, որտեղ պետական պարտք կազմում է ՀՆԱ-ի 40 տոկոսը, սակայն կան ՀՆԱ-ում 60 տոկոս ցուցանիշ ունեցող երկրներ, որոնք որևէ խնդիր չունեն: Կարծում եմ, որ նույնիսկ Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսի չափով պետական պարտքի մակարդակը մեզ համար ընդունելի է, և մենք պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ չենք ունենա», - ասել է Արամյանը:

2010 թվականին Հայաստանի պետական պարտքի չափը, ինչպես ծրագրվում է, կկազմի 3 միլիարդ 960 միլիոն դոլար, ինչը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է 46.3 տոկոս:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև