2009 թ. IV եռամսյակում ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 7,8%-ով՝ կազմելով 278,4 մլրդ դրամ

01.02.2010 13:38
2009 թ. IV եռամսյակում ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 7,8%-ով՝ կազմելով 278,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 20,1 միլիարդ դրամով կամ 7,8 տոկոսով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 278,4 միլիարդ դրամ:

Այս մասին տեղեկացվում է 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում հայկական բանկերի գործունեության մասին ՀՀ Կենտրոնական բանկի ամփոփագրում:

ԿԲ-ի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգի փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում ավելացել է 4,9 անգամ կամ 8,9 միլիարդ դրամով և կազմել 188,6 միլիարդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում փաստացի լրացված կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցությունն աճել է 8 միլիարդ դրամով՝ կազմելով շուրջ 126,1 միլիարդ դրամ:

Փաստորեն, ոչ ռեզիդենտներին բաժին է հասել Հայաստանի բանկային համակարգի փաստացի լրացված կանոնադրական կապիտալի 66,9 տոկոսը՝ հաշվետու եռամսյակի սկզբի 65,7 տոկոսի համեմատ:

Ըստ ամփոփագրի՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի կապիտալում գլխավոր պահուստի գումարը մնացել է անփոփոխ և կազմել 8,2 միլիարդ դրամ:

2009 թ.-ի դեկտեմբերի վերջին առևտրային բանկերի կապիտալի հաշվին կուտակված եկամուտի ծավալը կազմել է 64,7 միլիարդ դրամ՝ եռամսյակի սկզբի 58,4 միլիարդ դրամի համեմատ: Միաժամանակ ընթացիկ ժամանակահատվածի եկամուտը կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության վերլուծության համաձայն՝ ընդհանուր կապիտալի մեծության առումով Հայաստանի բանկային համակարգի առաջատար հգնյակում են հայտնվել ԱԿԲԱ-Կրեդիտ Արգրիկոլ բանկը (35,4 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը (27,3 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան Բանկը (25,3 միլիարդ դրամ), Ամերիաբանկը (21,7 միլիարդ դրամ) և HSBC-Հայաստան Բանկը (17,1 միլիարդ դրամ):

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ (հաշվի առնելով էմիսիոն եկամուտը) առաջատարի դիրքում է Ամերիաբանկը (18,2 միլիարդ դրամ), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (15,7 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը (15,5 միլիարդ դրամ):

Այնուհետև գալիս են «Անելիք բանկը» (14,3 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (13,9 միլիարդ դրամ):

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 22 բանկ և 391 մասնաճյուղ (1 դոլարը 376,69 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև