ՀՀ հինգ ապահովագրական ընկերություններ խոշորագույն հարկատուների շարքում են

01.02.2010 17:31
ՀՀ հինգ ապահովագրական ընկերություններ խոշորագույն հարկատուների շարքում են

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ հինգ ապահովագրական ընկերություններ 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում են ընդգրկվել՝ պետբյուջե վճարելով 549,1 մլն դրամ:

ՀՀ հարկային պետական ծառայության տվյալների համաձայն, ապահովագրական ընկերությունների վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 95,3 տոկոս կամ 523,1 մլն դրամ:

Ընդ որում ապահովագրական ընկերություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 0,1 տոկոսը:

Պետական հարկային ծառայության հրապարակած ցուցակում ընդգրկվել են Ինգո-Արմենիա (182,2 մլն դրամ), Նաիրի Ինշուրանս (117 մլն դրամ), Ռասկո (103 մլն դրամ), Այ-Էս-Ջի (77,3 մլն դրամ) և Լոնդոն-Երևան (69,6 մլն դրամ) ընկերությունները:

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2009թ.-ի հունվար-դեկտեմբերին երկրի բյուջե են վճարել 382,8 մլրդ դրամ:

Ներկայում Հայաստանում գործում է 12 ապահովագրական ընկերություն: ($1 – 376,69 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև