ՀՀ քաղաքացիների մոտ կեսը չի հավատում կառավարության հակաճգնաժամային ծրագրին. հարցում

02.02.2010 16:54
ՀՀ քաղաքացիների մոտ կեսը չի հավատում կառավարության հակաճգնաժամային ծրագրին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. www.armbanks.am կայքում անցկացված օն-լայն հարցման մասնակիցների մոտ կեսը կարծում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը չի օգնի դուրս գալ ճգնաժամից:

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի առաջնահերթություններն են՝ ներկրումը փոխարինող ոլորտների զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման իրականացումն այնպիսի գործիքների հաշվին, ինչպիսիք են անհատ ձեռներեցներին պետական երաշխիքների տրամադրումը, ուղղակի վարկավորումը, ձեռնարկությունների կապիտալում պետության ուղղակի մասնակցությունը, ինչպես նաև սուբսիդավորումը:
Ինչպես վկայում են օն-լայն հարցման արդյունքները, հարցվածների 42 տոկոսը (կամ 58 մարդ) կարծում է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ճգնաժամից դուրս գալու հնարավորություններ չի տա:

Ավելի լավատեսորեն է տրամադրված հարցվածների 37 տոկոսը (51 մարդ), ովքեր կարծում են, որ հակաճգնաժամային ծրագիրը կարող է նպաստել ճգնաժամից երկրի դուրս գալուն:

Միաժամանակ հարցվածների 21 տոկոսը (28 մարդ) ձեռնպահ են մնացել պատասխանելուց, քանի որ ծանոթ չեն այդ փաստաթղթի բովանդակության հետ:
www.armbanks.am կայքում 2009 թ.-ի հոկտեմբերի 6-ից մինչև 2010 թ.-ի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում անցկացված օն-լայն հարցմանը մասնակցել է 137 մարդ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր զարգացման ռազմավարության շրջանակներում 2009թ. տեղեկատվական հանրությանն է ներկայացրել նոր նախագծեր՝ armbanks.am, bonds.am և anticrisis.am կայքերը։Բացի օպերատիվ տեղեկատվությունից կայքում հասանելի են վերլուծական և բացառիկ նյութեր, տվյալներ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին, դրանց ֆինանսական համեմատական ցուցանիշները, վիճակագրական տեղեկատվություն:

Կայքի այցելուները կարողանում են օգտվել նոր ծառայություններից՝ օն-լայն կոնֆերանսից և օն-լայն խորհրդատվությունից, կայքում տեղադրված է նաև վարկային հաշվիչ և տարադրամի փոխարկիչ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև