ArCa ակտիվ քարտերի քանակը 2009 թ. 343 հազարից աճել է 451 հազարի

02.02.2010 16:57
ArCa ակտիվ քարտերի քանակը 2009 թ. 343 հազարից աճել է 451 հազարի

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ին «Արմենիան Քարդ» վճարային համակարգի անդամ-բանկերի կողմից թողարկվել է 190 346 քարտ՝ 2008 թ.-ի 196 327-ի համեմատ։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ դրանցից 109 309-ը ArCa քարտեր են, 54 901-ը՝ VISA քարտեր և 26 136-ը՝ MasterCard, միջինը 2009 թ.-ին բանկերն ամեն ամիս թողարկել են շուրջ 15 862 քարտ՝ 2008 թ.-ի 16 360-ի դիմաց։

Նա նշեց նաև, որ 2010 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով համակարգում ակտիվ քարտերի թիվը կզամել է 450 999` 2009 թ.-ի հունվարի 1-ի 343 391 քարտի համեմատ։ Դրանցից 279 715-ը՝ ArCa, 111 639-ը՝ VISA և 59 645-ը՝ MasterCard են:

«Տարվա ընթացքում ամեն ամիս միջինը գործարքներն իրականացվել են գործող քարտերի ընդամենը 65-66%-ով»,- ասաց Հովհաննիսյանը։

Ինչպես նշեց ArCa-ի տնօրենը, ArCa հայկական վճարային համակարգի քարտերով 2009 թ.-ին իրականացվել է ավելի քան 6,8 մլն գործարք ավելի քան 331 մլրդ դրամ գումարի՝ 2008 թ.-ի 245 մլրդ դրամի 5 մլն գործարքի համեմատ։ Դրանցից անկանխիկ գործարքների ծավալը կազմել է գրեթե 38,7 մլրդ դրամ՝ 2008 թ.-ի շուրջ 33 մլրդ դրամի դիմաց։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, 2009 թ.-ի ընթացքում համակարգում ընդգրկվել է 291 սպասարկման ու կանխիկ գումարի տրամադրման կետ (բացառությամբ բանկոմատների), որոնցում տեղադրվել է 393 POS-տերմինալ։

Նա նշեց, որ երկրում ամսական միջինը միացել է սպասարկման 24 կետ և տեղադրվել 33 POS-տերմինալ, համապատասխանաբար, 2008 թ.-ի 44-ի և 49-ի համեմատ։

Ինչպես նշեց ArCa-ի տնօրենը, հաշվետու տարում հակարգում գրանցվել է 122 բանկոմատ՝ 2008 թ.-ի 180-ի համեմատ, ինչը թույլ է տվել համակարգում գործող բանկոմատների ընդհանուր թիվը հասցնել 574-ի՝ 2010 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով։

«2009 թ.-ին համակարգի գործունեության ցուցանիշների վիճակագրությունը թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ 2008 թ.-ի համեմատ հիմնական ցուցանիշների զգալի աճ է գրանցվել, համակրգում բարելավվել է սպասարկման մակարդակը, ավելացել է համակարգի հանդեպ վստահությունը, ընդլայվել է սպասարկման ենթակառուցվածքը ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում»,- ասաց Հովհաննիսյանը։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին, այսօրվա դրությամբ նրա անդամներն են երկրի 22 առևտրային բանկերից 20-ը:

«Արմենիան Քարդի» անդամ-բանկերն այժմ գործարկում են ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Debit և ArCa Platinum քարտերը:

Ընկերությունը նաև MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և իրականացնում է VISA (Third Party Processor) համակարգի քարտերի պրոցեսինգ (1 դոլարը 376,03 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև