Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է սոցվճարների ծավալով

02.02.2010 17:25
Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է սոցվճարների ծավալով

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի տվյալներով՝ Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է պետբյուջե կատարած սոցիալական վճարների ծավալով:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկը նաև երկրորդն է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում: 2009 թ.-ի ընթացքում Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջե կատարված սոցիալական վճարները կազմել են 328 միլիոն դրամ, իսկ ընդհանուր հարկային վճարները՝ 2,3 միլիարդ դրամ: 2009 թ.-ի գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների հնգյակում:

Բանկը երկրորդն է ստացված զուտ շահույթի (1 935 միլիոն դրամ) և ընդհանուր կապիտալի (27 335 միլիոն դրամ) մեծություններով: Ընդհանուր ակտիվների մեծությամբ Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ՝ 5-րդ տեղը:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, բանկը հաջողությամբ հաղթահարել է դժվարին 2009 թվականը: «Միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ինչպես Հայաստանի ողջ տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի վրա: Արդշինինվեստբանկը, սոցիալական և հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ, շարունակում է սատարել պետությանը՝ սոցիալական ծրագրերի իրականացման գործում», - հայտարարել է Կարամանուկյանը:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:

Արդշինինվեսբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ (1$- 376,03դրամ): --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև