ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

02.02.2010 17:31
ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը երեքշաբթի 430 միլիոն դրամ ծավալով միջին ժամկետանության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են եռայմա AMGN36265126 սերիայի պարտատոմսեր:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 690 մլն դրամ, որոնցից 85 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային հայտերով: Ընդհանուր առմամբ աճուրդին մասնակցել է 5 գործակալ:

Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը տարեկան 12,9281% է, սահմանային եկամտաբերությունը՝ 13,0000%: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը 1 մլրդ դրամ էր կազմում (1 դոլարը – 376,03 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև