Հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 2010 թ. հունվարին նվազել է 0,8%

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ 2010 թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 0,8 տոկոսով (հունվարի 11-29-ը) երկրի սպառողական շուկայի 1,7-տոկոսանոց գնաճի դեպքում։

Այսպիսի տվյալներ է տրամադրել «ԱՌԿԱ» գործակալությանը Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

2009 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում սպառողական գների 1,2 տոկոսանոց աճն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 0,8 տոկոս ավելացումով:

2010 թ. հունվարին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377,59 դրամ մեկ դոլարի դիմաց, ինչը 23,6 տոկոսով գերազանցել է 2009 թվականի հունվարի ցուցանիշը (305,50 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img