Վարկային կազմակերպությունների պարտավորություններն աճել են 4,6 %-ով

05.02.2010 14:46
Վարկային կազմակերպությունների պարտավորություններն աճել են 4,6 %-ով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների պարտավորությունների ընդհանուր ծավալը 2009թ.-ին ավելացել է 4,6 տոկոսով և կազմել 49,6 միլիարդ դրամ:

2009թ.-ի չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործեության մասին ՀՀ կենտրոնական բանկի ամփոփագրի համաձայն՝ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները կազմել են 31,9 միլիարդ դրամ՝ տարվա ընթացքում կրճատվելով 0,8 տոկոսով:

2009թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիզիկական անձանց հանդեպ ժամկետային պարտավորությունները ավելացել են 21,3 տոկոսով և կազմել 2,3 միլիարդ դրամ:

Միաժամանակ իրավաբանական անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության հանդեպ ժամկետային պարտավորությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 20 տոկոսով և կազմել 13 միլիարդ դրամ: Ցպահանջ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 147,4 միլիոն դրամ՝ 2008 թ.-ի վերջի 38,6 միլիոն դրամի համեմատ:

Վարկային կազմակերպությունների այլ պարտավորությունները 2009թ.-ին կրճատվել են 14,7 տոկոսով և կազմել 1,5 միլիարդ դրամ: Միաժամանակ վճարվելիք տոկոսները կազմել են 612,3 միլիոն դրամ՝ կրճատվելով 1,8 տոկոսով:

2009թ. դեկտեմբերի 31-ի տվյալներով, Հայաստանում գրանցված է 27 վարկային կազմակերպություն և 55 մասնաճյուղ ($1 – 378,24 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև