Արարատբանկը երկակի նշանակության նոր պլաստիկ քարտ է ներկայացրել

05.02.2010 17:19
Արարատբանկը երկակի նշանակության նոր պլաստիկ քարտ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի՝ Mifare տեխնոլոգիայի կիրառմամբ երկակի նշանակության (DUAL) – Classic-M նոր պլաստիկ քարտի շնորհանդեսն է կայացել ուրբաթ Երևանում։

«Արարատբանկի երկակի նշանակության նոր քարտն իր մեջ ներառում է ArCa բանկային վճարային քարտի և Երևանի մետրոպոլիտենում երթևեկության վճարման Mifare համակարգի քարտի գործառույթները»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Արարատբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։

Արարատբանկի Classic-M բանկային քարտի օգտագործողները կկարողանան օգտվել քարտային հաշվին աշխատավարձերի փոխանցման ծրագրերից, օգտվել բանկի վարկային գծերից, կրթաթոշակներ ստանալ, ցանկացած գումարի փոխանցում իրականացնել սեփական հաշվին, վճարել գնումների և ծառայությունների համար, կանխիկացնել իրենց հաշիվներն ArCa սպասարկման կետերի միջոցով, օգտվել Արարատբանկի զեղչերի և բոնուսների համակարգից։

DUAL քարտապանները կկարողանան, վերալիցքավորելով իրենց հաշիվը երևանյան մետրոպոլիտենի և բանկի մասնաճյուղերի սպասարկման կետերում, վճարել մետրոյում երթևեկելու համար։ Քարտն ի սկզբանե լիցքավորված է մետրոյի վեց երևթևեկի համար։
Օսիպյանի խոսքերով՝ բանկի ծրագրերի թվում է քարտի ադապտացումը վերգենտյա տրանսպորտի ծառայությունների վճարման համար։

Քարտի տարեկան սպասարկման արժեքը կազմում է երկու հազար դրամ։ Քարտի մնացորդի տարեկան տոկոսը կազմում է 3 տոկոս։

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ի անդամ:

Այսօրվա դրությամբ բանկն ունի 27 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև