ՌԴ իշխանությունները կփոխհատուցեն բանկերին

08.02.2010 14:54
ՌԴ իշխանությունները կփոխհատուցեն բանկերին

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական բանկերը, որոնք բնակչությանը արտոնյալ ավտովարկեր են տրամադրել մինչ ավտովարկավորման սուբսիդացված տոկոսադրույքների վերականգնման մասին փետրվարյան որոշումը, փոխհատուցում կստանան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դաշնային կենտրոնը ավտովարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորումը վերականգնել է ավելի քան մեկամսյա ընդմիջումից հետո. կառավարության համապատասխան որոշումը կայացվել է միայն փետրվարի 4-ին:

Ինչպես նշվում է որոշման մեջ, որի տեքստը հրապարակվել է երկուշաբթի, «2010 թ.-ին ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով ռուսական վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերով եկամուտների փոխհատուցման համար» տրամադրվում է 1 միլիարդ ռուբլի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև