Փողի զանգվածը Հայաստանում 2009 թվականին ավելացել է 15,1%, իսկ փողի բազան՝ 13,8%

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածը Հայաստանում 2009 թվականի չորրորդ եռամսյակում ավելացել է 15,1 տոկոսով, իսկ փողի բազան՝ 13,8 տոկոսով, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված «2010 թ. առաջին եռամսյակի ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում»:

Միաժամանակ տնտեսական և ֆինանսական կայունության պահպանման պարագայում 2009 թվականի չորրորդ կիսամյակում պահպանվել են դրամավարկային ցուցանիշների՝ վերջին երկու եռամսյակներում դիտված համեմատաբար բարձր աճի միտումները։

Այսպես, դրամային զանգվածն աճել է 7 տոկոսով, ինչը պայմանավորված է հիմնականում շրջանառության մեջ գտնվող 11,1 տոկոս աճով։ Դրամային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են ընդամենը 0,8 տոկոսով։

Արտարժույթի ավանդների աճը չորրորդ եռամսյակում կազմել է 13 տոկոս, ինչի արդյունքում փողի զանգվածն ավելացել է 9,6 տոկոսով։ Նշված ցուցանիշների տարեկան փաստացի միտումները հիմնականում համընկել են ԿԲ կանխատեսումներին. փողի զանգվածն ավելացել է 15,1 տոկոսով, փողի բազան՝ 13,8 տոկոսով, իսկ դրամային զանգվածն ու դրամային ավանդները, համապատասխանաբար, նվազել են 16,2 տոկոսով և 24,10 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img