ՀՀ ԿԲ-ն միջին անվանական աշխատավարձի 10% ավելացում է կանխատեսում

08.02.2010 19:34
ՀՀ ԿԲ-ն միջին անվանական աշխատավարձի 10% ավելացում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2010 թ.-ին երկրում միջին անվանական աշխատավարձի 10 տոկոս ավելացում է կանխատեսում:

Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի «2010 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում»:

Փաստաթղթում նշվում է, որ նման կանխատեսվող աճը պայմանավորված է մասամբ աշխատանքի արտադրողականության վերականգնմամբ, նախորդ տարվա համեմատ աշխատուժի առաջարկի կրճատմամբ և բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպություններում աշխատավարձի մակարդակի ենթադրվող բարձրացմամբ՝ չնայած անցյալ տարվա համեմատ դրա տեմպերի զգալի կրճատմանը:

Գնահատականների համաձայն՝ 2010 թ.-ին մասնավոր հատվածում աշխատուժի մեկ միավորին բաժին ընկնող ծախսերի 8 տոկոսանոց աճ կգրանցվի, ինչի արդյունքում գնաճի մակարդակը աշխատուժի շուկայում 1,4-1,6 տոկոս կկազմի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև