Մասնավոր փոխանցումները դեպի Հայաստան 2009 թ. կազմել են 1575,7 մլն դոլար՝ կրճատվելով 30,6%

10.02.2010 11:58
Մասնավոր փոխանցումները դեպի Հայաստան 2009 թ. կազմել են 1575,7 մլն դոլար՝ կրճատվելով 30,6%

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել են 1575,7 միլիոն ԱՄՆ դոլարի ոչ առևտրային բնույթի փոխանցումներ:

Այս մասին հաղորդվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2009 թ.-ի դեկտեմբերի ամենամսյա տեղեկագրում, որը ներկայացված է բանկի պաշտոնական կայքում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշը 30,6 տոկոսով կամ 694,9 միլիոն դոլարով պակաս է 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ միայն դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով ստացվել են 147 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ:

2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից դեպի արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է 752,4 միլիոն դոլար՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի 1124,5 միլիոն դոլարի համեմատ (33,1 տոկոսի անկում): Դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 74,2 միլիոն դոլար:

Մուտքերի մաքուր հոսքը 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 823,3 միլիոն դոլար՝ 2008 թ.-ի հունվար-դեկտեմբերի 1146,1 միլիոն դոլարի համեմատ (28,2 տոկոսի անկում): Դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 72,8 միլիոն դոլար:

Ամենամեծ մաքուր հոսքը 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին, ինչպես նաև 2008 թվականին գրանցվել է Ռուսաստանից (759,9 միլիոն դոլար), որին բաժին է ընկել Հայաստան կատարված բոլոր մաքուր մուտքերի 92,3 տոկոսը (1 դոլարը 378,52 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև