Հայաստանում 2010թ. տնտեսական աճ չի լինի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թվականի արդյունքներով տնտեսական աճ չի լինի, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց տնտեսագիտության թեկնածու, գերմանական Զարգացման KfW բանկի ներկայացուցիչ Կարապետ Գևորգյանը։

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն առայժմ չի ավարտվել, և դրա ազդեցությունը մինչև 2011-2012 թվականները կշարունակվի»,- ասաց նա։

Հայաստանի կառավարությունը և մի շարք փորձագետներ 2010 թվականին երկրում տնտեսական աճ են կանխատեսում 1,2-2 տոկոսով։

Գևորգյանի խոսքերով՝ Հայաստանը կկարողանա 2007-2008 թվականների տնտեսական աճի ցուցանիշին վերադառնալ միայն 3-4 տարի անց, բայց որոշակի կայունություն կարելի է նկատել արդեն այս տարի, ինչից հետո դանդաղ աճ կնկատվի։
«Չեմ կարծում, թե 2010 թվականին Հայաստանը կկարողանա դրական տնտեսական աճ արձանագրել, հնարավոր է՝ այդ ցուցանիշը մոտ կլինի զրոյին կամ փոքր-ինչ ավելի ցածր, և ևս 3-4 տարի մենք կգտնվենք ճգնաժամի ազդեցության ոլորտում, նույնիսկ դրա ավարտից հետո»,- ասաց գերմանական բանկի ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ 2009 թվականին ակնհայտ դարձավ, որ երկրում ստեղծված իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ենթադրվում էր տարեսկզբին։ Այս կապակցությամբ ցուցանիշները երկու-երեք անգամ ավելի հոռետեսական են, քան մինչև 2009 թվականի մայիս-հունիսը փորձագետների կողմից տրված գնահատականները։

«Կցանկանայի ավելի լավատես լինել, սակայն կարծում եմ, որ ջանքերն առաջին հերթին անհրաժեշտ է ուղղել էկոնոմիկայի դիվերսիֆիկացիային, մասնավորապես, կախվածության կրճատումը շինարարությունից և լեռնահումքային արդյունաբերությունից՝ ուշադրությունը սևեռելով այնպիսի ճյուղերի զարգացմանն, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը և զբոսաշրջությունը»,- ասաց նա։

Այս առումով, ըստ KfW ներկայացուցչի, 2010 թվականը պետք է դառնա հիմք դնելու ժամանակահատված, որպեսզի 2011-2013 թվականներին Հայաստանը կարողանա աճ ապահովել և հասնել նախաճգնաժամային ցուցանիշներին։

Գևորգյանը կարծում է, որ որոշ ճյուղերի համար 2010 թվականը կարող է ավելի բարեկեցիկ դառնալ, քան նախորդը, մասնավորապես, ֆինանսաբանկային ոլորտի և ծառայությունների ոլորտի համար, որոնք կրել են նվազագույն ցնցումներ, քան մյուս ճյուղերը, որոնց անկումը կազմել է 30-60 տոկոս։

«Փաստորեն այն ոլորտները, որոնք ավելի ճկուն և շարժուն են, հեշտությամբ կվերապրոֆիլավորվեն կադրերի և տեխնոլոգիական առումով, զարգացման ավելի լավ դինամիկա կունենան՝ ի տարբերություն այն ճյուղերի, որոնք ավելի երկարատև վերականգնում են պահանջում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ իրավիճակը բավականին շարունակական կլինի, թեև ենթադրաբար ավելի լավ կլինի, քան 2009 թվականին»,- ասաց Գևորգյանը։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img