ՀՀ ԿԲ-ն միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հինգշաբթի 560 միլիոն դրամ ծավալով միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60147141 հնգամյա արժեկտրոնային պարտատոմսերը:

Մամուլի հաղորդագրության համաձայն, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 640 միլիոն դրամ է, որոնցից 500 միլիոնը՝ ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններով: Ընդհանուր առմամբ աճուրդին մասնակցել է 5 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը 13.9694 տոկոս է՝13.9999 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում:

Ավելի շուտ հայտարարված էմիսիայի ծավալը կազմում էր 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 378,25 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img