Վարկային շուկայի վրա ճգնաժամի բացասական ազդեցությունը կպահպանվի նաև 2010 թվականին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վարկային շուկայի վրա ճգնաժամային 2009 թվականի բացասական ազդեցությունը կպահպանվի նաև 2010 թվականին, կարծում է «Բլեսս» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը:

«Նախորդ տարվա վարկային ակտիվությունը, մասնավորապես, բիզնես-վարկերի գծով զգալիորեն կրճատվել է, սակայն մեր հոռետեսական կանխատեսումներն, այնուամենայնիվ, չիրականացան: Միաժամանակ նշեմ, որ 2009թ.-ին մեր ընկերությունը մի շարք դեպքերում ստիպված եղավ հրաժարվել վարկերի ստացումից, քանի որ տնտեսական ճգնաժամի պայմաններում դրանք մեր կողմից գնահատվեցին որպես բարձր ռիսկայնություն ունեցող վարկեր»,- ասել է նաև «Առկա» գործակալությանը տված հարցազրույցում:

Բացի այդ, Ստեփանյանի խոսքով, ճգնաժամը որոշ չափով խանգարել է ընկերության որոշ ծրագրերի իրականացմանը 2009թ.-ին: Ծրագրվում էր վարկային պորտֆելն ավելացնել ոչ թե 30-35 տոկոսով, այլ 70 տոկոսով:

Միաժամանակ «Բլեսս»-ի ղեկավարը նշեց, որ իրենց հոռետեսական կանխատեսումները չիրականացան, և 2010 թ.-ին ընկերությունն, այնուամենայնիվ, կկարողանա իրագործել իր ծրագրերը:

«Բլեսս» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցված է 2007 թվականի մայիսից։ Նրա գործունեության հիմնական ուղղությունն է՝ առևտրային (բիզնես) և սպառողական վարկերի տրամադրումը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, «Բլեսս» ՈՒՎԿ-ի ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 2,6 մլրդ դրամ (համակարգում՝ 8-րդ տեղը), պարտավորությունները՝ 2,2 մլրդ դրամ (8-րդ տեղը), իսկ կապիտալը կազմել է շուրջ 373 մլն դրամ (15-րդ տեղ)։ Ընկերության մաքուր հասույթը 2009 թվականի ընթացքում կազմել է 171,4 մլրդ դրամ (5-րդ տեղ)։ Նախորդ տարի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ։

2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանում գործել է 27 վարկային կազմակերպություն։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img