Հայաստանում 2009 թ. դեկտեմբերին ԱՊՀ-ում ամենացածր գնաճներից մեկն է գրանցվել՝ 6,5%

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2009 թ.-ի դեկտեմբերին՝ 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ, դարձյալ գրանցվել է ԱՊՀ երկրների շրջանում ամենացածր գնաճներից մեկը՝ 6,5 տոկոսի չափով:

Այս մասին են վկայում ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները: Ընդ որում միջինը ԱՊՀ երկրներում սպառողական գները նշված ժամանակահատվածում աճել են 8 տոկոսով:

Բերված վիճակագրական տեղեկատվության համաձայն՝ 2009 թ.-ի դեկտեմբերին ԱՊՀ բոլոր երկրներում գնաճ է նկատվել: Գնաճի մակարդակով Հայաստանը ԱՊՀ երկրների թվում 6-րդն է:

Այսպիսով՝ սպառողական շուկան չի փոփոխվել Ղրղզստանում (սպառողական գների ցուցիչը 100% է կազմել), Մոլդովայում թանկացել է 0,4 տոկոսով, Ադրբեջանում՝ 0,7 տոկոսով: Գնաճի մակարդակով չորրորդ տեղում է Տաջիկստանը (5%), իսկ հինգերորդ տեղում՝ Ղազախստանը(6,2%):

Սպառողկան գների առավելագույն աճ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Ուկրաինայում՝ 12,3%, Բելառուսում՝10,1%: Այնուհետև գալիս են Ռուսաստանը՝ 8,8% և Ուզբեկստանը՝ 7,4%:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img