Տնտեսական անկումը Հայաստանում 2009 թ. 14,4% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2009 թ.-ին՝ 2008 թ.-ի համեմատ, ՀՆԱ-ն նվազել է 14,4 տոկոսով:

Հայաստանն այս ցուցանիշով վերջին տեղում է գտնվում ԱՊՀ այն երկրների թվում, որոնց մասին նման տեղեկատվություն է ներկայացված նշված ժամանակահատվածի համար:

ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Համագործակցության երկրներում միջինը ՀՆԱ-ն 2009 թ.-ին՝ 2008 թ.-ի համեմատ, նվազել է 7 տոկոսով:

Միևնույն ժամանակ բերված տվյալներով 2009 թ.-ին Համագործակցության երկրներում մակրոտնտեսական իրավիճակի բարելավում ու վատթարացում է տեղի ունեցել: ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում տնտեսական աճ է գրանցվել Ադրբեջանում (9,3%), Ուզբեկստանում (8,1%), Տաջիկստանում (3,4%), Ղրղզստանում (2,3%) և Բելառուսում (0,2%):
2009 թ.-ին 7,9% տնտեսական անկում է գրանցվել Ռուսաստանում:

Միևնույն ժամանակ, հրապարակված տվյալներով, 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին՝ 2008 թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, Մոլդովայում ՀՆԱ-ն կրճատվել է 7,7%, իսկ Ղազախստանում՝ 1,5%:

Ընդ որում 2009 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ 2008 թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ, Ուկրաինայում 15,9 տոկոս տնտեսական անկում է գրանցվել:
Թուրքմենստանի առնչությամբ տվյալներ չեն բերվում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img