Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ին կարող է 2% կազմել

12.02.2010 18:09
Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ին կարող է 2% կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսական աճը Հայաստանում 2010 թվականին կարող է մի քանի անգամ գերազանցել կառավարության կանխատեսած ցուցանիշը (1,2%)՝ հասնելով 2 տոկոսի, հայտարարել է Երևան ժամանած Արտարժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության ղեկավար Մարկ Լյուիսը «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում։

Լյուիսը նշել է նաև, որ Հայաստանի կառավարության կանխատեսումը՝ ՀՆԱ աճի վերաբերյալ, իսկապես իրատեսական է համարում։ ԱՄՀ-ի «Համաշխարհային և տարածաշրջանային աճի հեռանկարներ» (Prospects for the Global and Regional Economy) նոր զեկույցի համաձայն, 2010 թվականին կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի 3.9% և 2011թ.՝ 4.3% աճ:

Միաժամանակ, ինչպես նշեց ԱՄՀ առաքելության ղեկավարը, նախնական սղաճը Հայաստանում 2010թ. համար կանխատեսված է 6.8% մակարդակով։ «Սակայն մենք տակավին աշխատում ենք այդ կանխատեսման վրա, և այժմ դեռ վաղ է հստակ ասել, թե ինչքան կլինի գնաճը»,- ասաց Լյուիսը։

Միաժամանակ նա նշեց, որ գնաճը կախված է առաջարկի գործոններից. ազգային արժույթի փոխարժեքից, վառելիքի գներից և այլնից: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև