ՀՀ ՎԿ շահույթը 2009 թ. կրճատվել է 12,5% և կազմել 2,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների մաքուր շահույթը 2009 թ. արդյունքներով կազմել է 2,6 միլիարդ դրամ՝ 2008 թ.-ի համեմատ կրճատվելով 12,5 տոկոսով:

2009թ.-ի չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործեության մասին ՀՀ կենտրոնական բանկի ամփոփագրի համաձայն՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը 2009 թ.-ի ընթացքում կազմել է 10,5 միլիարդ դրամ՝ շուրջ 3,2 միլիարդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում:

Արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների տոկոսային մաքուր եկամուտները կազմել են 7,4 միլիարդ դրամ: Միաժամանակ Հայաստանի վարկային կազմակերպությունների թվում մաքուր շահույթի մեծությամբ առաջատարի դիրքում է «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ 966.4 միլոն դրամ շահույթի ցուցանիշով: Հայաստանի վարկային կազմակերպությունների մաքուր եկամուտի ընդհանուր ծավալում «Արեգակին» բաժին է հասնում այդ մեծության 37,3 տոկոսը:

Մաքուր շահույթի ծավալով առաջատարների թվում են «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ 464,6 միլիոն դրամ (Հայաստանի վարկային կազմակերպությունների մաքուր շահույթի ընդհանուր ծավալի 18 տոկոսը), «ԱԿԲԱ Լիզինգ» ՈՒՎԿ-ն՝ 424,9 միլիոն դրամ (16,4 տոկոս), «Էքսպրես-Կրեդիտ» ՈՒՎԿ-ն՝ 273,9 միլիոն դրամ (10,6 տոկոս) և «Բլեսս» ՈՒՎԿ-ն՝ 171,4 միլիոն դրամ (6.6 տոկոս):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img