Հայկական մի շարք խոշոր ձեռնարկությունների հասույթի աճի տեմպերը 2009թ. կրճատվել են 4,1%

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մի շարք հայկական խոշորագույն ձեռնարկությունների՝ իրացումից ստացված հասույթի աճի տեմպերը 2009 թվականի ընթացքում կրճատվել են 4,1 տոկոսով 2008 թվականի համեմատ և կազմել են 1793,8 մլրդ դրամ։

Այսպիսի տեղեկատվություն է պարունակում Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրած «Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների 2009 թվականի վերլուծականում»։

Այս ցուցանիշն առավել վառ է արտահայտվել հետևյալ ընկերություններում՝ «Մաքուր երկաթի գործարան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Արմենիան Մոլիբդեն Փրոդակշըն», «Գրանդ Տոբակո» Հայ-կանադական ՀՁ, «Արմենիա Միջազգային օդանավակայաններ», «Հայկական երկաթուղի», «Պարես-Արմենիա», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Միկմետալ», «Երևանի կոնյակի գործարան», «Զանգեզուր Մայնինգ», «Տոյոտա Երևան»։

Միաժամանակ տվյալ ընկերությունների արտադրանքի իրացման շահույթը 2009 թվականի ընթացքում կրճատվել է 128,4 մլրդ դրամով 2008 թվականի համեմատ՝ կազմելով մոտ 166,9 մլրդ դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img