325 կազմակերպությունների աշխատակիցների միջին թիվը 2009 թ. կրճատվել է 3,6%

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2009 թ.-ին աշխատակիցների միջին ցուցակային թիվը 2008 թ.-ի համեմատ կրճատվել է 3,6 տոկոսով և կազմել 102 039 մարդ:

Այս մասին հաղորդվում է «Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների 2009 թվականի վերլուծականի» մեջ:

Վերլուծության համաձայն՝ 2010 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների գերավճարների չափը կազմել է 67,9 միլիարդ դրամ, այդ թվում նաև ԱԱՀ-ի գծով՝ 44,1 միլիարդ դրամ, իսկ հարկային պարտավորությունները՝ 13,1 միլիարդ դրամ:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 18,1 միլիարդ դրամի չափով:

Վերլուծությունն անցկացվել է Հայաստանի 325 խոշորագույն հարկ վճարողների շրջանում 2009 թ.-ի արդյունքներով (1 դոլարը 381,33 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img