ԱՄՆ ֆոնդային բորսան աճ է գրանցել

18.02.2010 12:32
ԱՄՆ ֆոնդային բորսան աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բորսային ցուցանիշները չորեքշաբթի՝ փետրվարի 17-ի արդյունքներով գրանցեցին աճ 0,4-0,6 տոկոսի սահմաններում դրական տնտեսական և կորպորատիվ կանխատեսումների ֆոնի ներքո, հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը:

Առուվաճառքի փակման պահին Dow Jones-ի ցուցանիշն ավելացել էր 0,4 տոկոսով՝ հասնելով 10309,24 սահմանակետի:

S&P 500-ը չորեքշաբթի ավելացել է 0,4 տոկոսով՝ հասնելով 1099,51 սահմանակետի:
Առուվաճառքի արդյունքներով NASDAQ-ի ցուցանիշն ավելացել է 0,6 տոկոսով՝ հասնելով 2226,29 սահմանակետի:

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։ Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։

DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։

S&P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև