ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր

18.02.2010 14:53
ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հինգշաբթի տեղաբաշխել է 836 միլիոն դրամ ծավալով պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60147141 սերիայի հնգամյա պարտատոմսեր:

Ըստ մամուլի հաղորդագրության, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 846 միլիոն դրամ, որոնցից 56 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով: Ընդհանուր առմամբ աճուրդին մասնակցել է 5 գործակալ:

Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 13.9510 տոկոս՝ 14.0000 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 381,34 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև