Ամերիաբանկի բանկոմատներով գործարքների ընդհանուր ծավալը 2009 թ.աճել է 3,1 անգամ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2009 թ.-ին 2008 թ.-ի համեմատ աճել է 3,1 անգամ: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ միաժամանակ Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 2,6 անգամ, ՀՀ այլ բանկերի բանկոմատների քարտերով գործարքների ծավալը` 3,8 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերով գործարքների ծավալը` 10 անգամ:

Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների քանակը 2009թ.-ին աճել է է 3,4 անգամ` 2008թ.-ի համեմատությամբ:

Նշված աճը Ամերիաբանկի քարտերի գծով կազմել է 2,9 անգամ, ՀՀ այլ բանկերի քարտերի գծով` 3,5 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերի գծով` 11 անգամ:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, բանկի կողմից 2009թ. թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2008թ. համեմատությամբ աճել է 67%-ով:

Եթե 2008թ. սկզբին բանկն ուներ ընդամենը 2 բանկոմատ, ապա արդեն 2009թ. սկզբին բանկոմատների քանակը հասավ 20-ի, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում, իսկ այժմ արդեն բանկոմատների թիվը կազմում է 35, որոնցից 26-ը գտնվում է Երևանում, 2-ը` ԼՂՀ-ում, 7-ը` ՀՀ մարզերում:

«Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխատավարձային նախագծերի շրջանակներում: Բանկն իր կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար բանկոմատներից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով ընդլայնում է բանկոմատների ցանցը` տեղադրելով դրանք տվյալ կազմակերպության համար հարմարավետ վայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img