Ինեկոբանկը կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների առաջատարն է

18.02.2010 16:24
Ինեկոբանկը կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի հունվար ամսվա ամփոփիչ տվյալների համաձայն` կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների ծավալով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն առաջատարն է, տեղեկացնում է բանկի ինտերնետային կայքը:

Ներկայացված տեղեկատվության համաձայն՝ հունվար ամսվա ընթացքում բանկի կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում համանուն գործարքների ընդհանուր ծավալի մոտ 50%-ը՝ավելի քան 47,5 մլն ՀՀ դրամ:

Ինեկոբանկի կողմից թողարկված պարտատոմսերը անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային և զեղչատոկոսային պարտատոմսեր են: Միացյալ Նահանգների կառավարությունը, ի դեմս ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), տրամադրում է մինչև 50% երաշխավորություն՝ հօգուտ պարտատոմսեր ձեռքբերողների: ԱՄՆ կառավարության և Ինեկոբանկի միջև համագործակցությունը ենթադրում է մինչև 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսերի թողարկում, որոնց տեղաբաշխումը նախատեված է կատարել 1-ից ավելի տրանշերով: Պարտատոմսերի տեղաբաշխումը կատարվում է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» կազմակերպության կողմից:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թ. փետրվարի 7-ին: 1997 թ.-ի դեկտեմբերից բանկն առաջինը Հայաստանում սկսեց վարկերի միջոցով սպասարկել լայն սպառման ապրանքների առևտուրը:

Ինեկոբանկի բաժնետերերի թվում են Կ.Սաֆարյանը՝ 33,2% բաժնով, Ա.Բալոյանը՝ 37,1%, KfW բանկային խմբի անդամ, DEG ընկերությունը (Deutsche Investititions-und Entwicklunsgesellschaft mbH)՝ 13,5%-ով, ՄՖԿ՝ 10 տոկոսով: Բանկը համագործակցում է ՎԶԵԲ, USAID, KfW, Առևտրի ու զարգացման Սևծովյան բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև